Դիլիջան-Երևան վերադառնալու ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։
Ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել դերասանուհի Սյուզան Պապյանը, որ առավել հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության մի շարք սերիալներից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Գ.-ն, իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին։


Բաց մի թողեք
Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից. Լուսանկար
Հրազդան գետից դուրս բերված տղայի եղբայրը բանակում է, ընտանիքը սարսափելի վատ վիճակում է. մանրամասներ
Ահազանգ Զվարթնոց օդանավակայանից