Նորածին երեխային արտաքնոցը նետած կնոջ մասով որոշում է կայացվել։
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն դատարանը կիրառել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել էր արտաքնոցը։
ՀՀ ՆԳՆ-ից էլ մանրամասներ էին հայտնել դեպքից՝ նշելով. «Դեկտեմբերի 27-ին 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել իրենց տան բակում գտնվող պետքարանը»։
Բաց մի թողեք
Երևանում թալանել են «Եվրոբազա»-ն. կոտրել են չհրկիզվող պահարանն ու ու գողացել 13 միլիոն դրամ
Ինչ միջոցներ են կիրառվել Մանկավարժականի ռեկտորի և պրոռեկտորի նկատմամբ
Արտակարգ դեպք՝ Սպիտակում, քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ քաղաքապետը ջրի հետ կապված պարզաբանման ժամանակ ոտքով հարվածել է. Լուսանկար