Հունվարի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առաքելյան փողոցի տներից մեկում դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված փողոցի տներից մեկի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Կիմա Ղ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան տանիքից սանդուղքով իջնելիս վայր է ընկել և տեղում մահացել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ՝ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանի քաղաքապետարանում, անվասայլակով տղամարդը uպառնացել է դիմել կտրուկ միջոցների. Լուսանկար
Չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարից․ Լուսանկար
Քաղսիի հյուրատնից օտարերկրացու էին առևանգել․ նրա մարմինը հայտնաբերել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում