Ի՞նչ վերաբերմունք ունեն նրանք իրական ժողովրդի, իրական քաղաքացու նկատմամբ։
Ինչո՞ւ իրական քաղաքացիների քվեները ոտնահարեցին և ամենատարբեր ճնշումներով, շինծու քրգործերով հեռացրին ժողովրդի ընտրած համայնքապետերին ու ավագանիներին Գյումրիում, Վանաձորում, Բերդում, Վարդենիսում, Ալավերդիում, ինչու՞ ընտրելու իրավունք ունեցող 825 հազար երևանցիների ընդամենը 9 տոկոսի քվեն ստացած անձին կարգեցին Երևանի քաղաքապետ։
Այդ իրակա՞ն քաղաքացու կամքն է, որ մայրաքաղաք Երևանում օր օրի սնկի պես աճում են անդեմ ու անճաշակ շենքերը` առանց հաշվի առնելու սեյսմիկ անվտանգության ու ճարտարապետական պահանջները, որ կտրվում են քաղաքի ծառերը, որ նախորդ դարի 50-60-ականներին Երևանի կենտրոնում բնակարան ստացած և այժմ ծերության կենսաթոշակ ստացող տատիկ-պապիկները ստիպված են միայն իրենց թոշակի չափով գույքահարկ վճարել, որ երևանցիները ստիպված են անգամ Մոսկվայի ու Ստամբուլի համեմատ ավելի թանկ վճարել հանրային տրանսպորտի համար՝ դիմացն ստանալով ավելի վատ որակի ծառայություն։
Բաց մի թողեք
Կա՛նգ առեք, տիկնայք եւ պարոնայք պաշտոնյաներ, խնդրանքս է ձեզ
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան