Այսօր Հայաստանի Հանրապետության հիմնադիր – առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոբելյանն է՝ 80-ամյակը։
Վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի ճակատը պարզ անողի, մտավորական ու բանիմաց մի անհատականության, ում ղեկավարության օրոք է բացառապես, որ հայ ազատամարտիկը, ՀՀ ազգային բանակի հիմնադիր զինվորը հող է ազատագրել ու թշնամուն պարտադրել խաղաղության՝ զենքը ցած դնելու։
Երնեկ, որ նրան հաջորդող ղեկավարները գոնե նրա իմացության, լայնախոհության ու մտավորական լինելու կեսը ունենային, ախ, ինչպիսի հրաշալի պետություն, հանրապետություն կունենայինք։
Հիմա՝ «հեյթերներն» ու «ապոլոգետնները», Արամ Աբրահամյանի բնորոշմամբ, միսս կծամեն, գուցե զայրացական սմայլիկներ էլ շռայլեն, սակայն գուցե մի պահ հայացք ձգեն իրենց հոգու խորքն ու իրենք իրենց, ոչ բարձրաձայն՝ թաքուն, հոգու խորքում պատասխանեն, թե 90-ականների սկզբի մութուլույս հորջորջված տարիներին ավելի շատ հույս կար, որ մենք անկախ պետություն ենք դառնալու, արժանապատիվ կյանք ենք ունանելու, թե՝ 1999-ից մինչև հիմա։
Այլապես՝ ու նաև ինձ անձնապես ճանաչողները կզարմանան, գուցե հանդիմանեն Լևոն Տեր-Պետրոսյանին դրական բնորոշումներիս համար, որովհետև գիտեն ցավս․ Այն, որ այո, նրա ղեկավարության տարիներին, 1993 թ․ մայիսի 18-ին է՝ ներիշխանական խարդավանքների արդյունքում, անհայտ կորել հայրս։ Հիմա ես 5 տարի ավելի տարիք ունեմ, քան այդժամ հայրս՝ Ռազմիկ Սարգսյանը՝ Կուդասը։ Հիմա երկու Ռազմիկներ կան երկուեղբայր մեր մեծ ընտանիքում, իսկ այսօր Հայաստանի Հանրապետություն կորցնելու վտանգի տակ ենք, որովհետև ղեկավարի լայնախոհություն ու մտավորականություն չկա, ցավոք։
Իրականում՝ ինչ էի գրում, ինչ ստացվեց, բայց այն, ինչ ինքնաբուխ է, թող այսպես էլ մնա ․․․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։
Բաց մի թողեք
Հունվարի 15-ի աստղագուշակ․ Կարող եք կարևոր որոշումներ ընդունել ու փոխել ծրագրերը
Բլոգեր Էվիկը սիրելիի հետ նոր ֆոտոշարք է հրապարակել
Պարույր Հայրիկյանը մտադիր է Դավթաշենի իր հողամասն ու առանձնատունը նվիրաբերել պետությանը