Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել ու դուրս եկել աշխատանքից:
Աղբյուրը պատմել է, որ ի սկզբանե դատախազության ղեկավարությունը Գալստյանին ասել է, որ գործը անհեռանկար է, այն նախաքննության փուլում կկարճվի, և նա ստիպված չի լինի դատարանում հրապարակայնորեն պաշտպանել շինծու մեղադրանքը, ինչը դատախազությունում ևս ամոթալի բան են համարել:
Բայց գործը ուղարկել են դատարան և Գալստյանին փաստի առաջ են կանգնեցրել՝ կա՛մ դիմում գրել ու գնալ, կա՛մ էլ գնալ դատարան, պաշտպանել ապօրինի մեղադրանքն ու մասնագիտական հանրության ու ժողովրդի աչքում հեղինակազրկվել, Գալստյանն էլ ընտրել է առաջին տարբերակը:
Գործով հանրային մեղադրող է նշանակվել, ոչ ավել ոչ պակաս, գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը:
Դատախազությունից հաստատել են, որ Խաչատուր Գասլտյանը այլևս չի աշխատում, հեռացել է իր դիմումի հիման վրա, սակայն հավելեցին, որ հեռանալը կապված չէ Վեհափառի գործի հետ, ասացին, որ քրեական հետապնդումը Գալստյանն է սկսել, գործը մեղադրական եզրակացությամբ ինքն է դատարան ուղարկել:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը փորձեց Արմեն Գրիգորյանի սիրտը շահել, Ալեն Սիմոնյանն՝ անտեսվեց
ՔՊ-ական նախկին պատգամավորը` Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար
Հպարտ եմ, որ իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ․ Ֆրանսիայի նորանշանակ դեպան. Լուսանկար