05/09/2026

EU – Armenia

Բոլոր «սպիսատ» արած կադրերը հեռանալու են՝ ուզեն, թե` ոչ

«Կառավարական աղբյուրների փոխանցմամբ, սեպտեմբեր ամիսը բավական թեժ է լինելու։

«Իրավունք» թերթը գրում է. Բանն այն է, որ կառավարության աշխատակազմի ղեկավարը որոշել է վերեւից ներքեւ ազատվել բոլոր կադրերից ու իր սեփական թիմով աշխատել։ Մի մասին չորով ասում են՝ գրի-գնա, մյուսին՝ հասկացնում։

«Բայց Մակունցը երկար չի համբերելու: Ասել է՝ ես վարչապետի դաբրոն ունեմ, բոլոր «սպիսատ» արած կադրերը հեռանալու են՝ ուզեն, թե` ոչ»,- ասաց տեղի աղբյուրը։