Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին:
«Եթե Ձեր հարցազրույցը նշանակված է փետրվարի 1-ին կամ հաջորդող օրերին՝ առավոտյան ժամերի, ապա տեղեկացնում ենք, որ հարցազրույցի ժամը փոփոխվել է։
Հորդորում ենք ստուգել էլ․ փոստի մուտքային նամակները և փոստաղբը (սպամ)՝ donotreply@usvisa-info.com կամ donotreply+visa-info.com@icontactmail3.com էլ․ հասցեներից ստացված ծանուցումը գտնելու համար։
Եթե դիմումը ներկայացրել եք տուրիստական գործակալության օգնությամբ, խորհուրդ ենք տալիս իրենց հետ ճշտել թարմացված ժամերի մասին տեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
«Դուրղութին հիշում է Բլոկը»՝ հիշատակի միջոցառում Աթենքում. Լուսանկարներ
Խոնարհում ու երախտագիտություն բոլոր նրանց, ովքեր մարդ են կերտում և աշխարհ են ձևավորում
Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ. Տեսանյութ