Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երկրպագուներին կոչ է անում զգոն լինել, քանի որ խաբեբաները Լոս Անջելեսի հրդեհներից տուժածների համար նվիրատվություններ հավաքելու համար օգտագործում են նրա անունը։
Նա այդ մասին հայտնել է սոցցանցում՝ հրապարակելով kimkardashiancampaign@gmail.com հասցեից ուղարկված մի նամակ։
44–ամյա հեռուստաաստղը հորդորել է չբացել այդ նամակը։
Հանգստյան օրերին Քարդաշյանը խոսել էր հրդեհների դեմ պայքարող փրկարարների մասին` ընդգծելով նրանց քաջությունը։ Նա Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին կոչ էր արել բարձրացնել փրկարարների աշխատավարձը` նշելով, որ հրշեջները օրական վաստակում են ընդամենը 5,80-ից 10,24 դոլար, գումարած լրացուցիչ 1 դոլար` արտակարգ իրավիճակների ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քարդաշյանն ու նրա հարազատները Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհների պատճառով լքել են իրենց առանձնատները։






Բաց մի թողեք
Նոյեմբերի 13-ի աստղագուշակ․ Ազատորեն առաջարկեք ոչ ավանդական լուծումներ
Գովազդային անգրագիտություն, որ գիտակից հանրությանը տրամադրում է իրենց դեմ․ Սիմոն Սարգսյան
«Մա՛մ, գիտե՞ք, թե ինչ հողեր են, եթե կորցնենք, չեք պատկերացնում, թե ինչեր կկորցնենք». Էրիկ Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Մարտունիում. Լուսանկարներ