Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հունվարի 14-ին Վաշինգտոնում կնքված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրմանն ու ՌԴ-ի կողմից սպասվող արձագանքին:
«Հիշեք․ ինչպես 2024թ․ ապրիլի 5-ի եռակողմ գագաթաժողովը զսպեց ու կանխեց Հայաստանի վրա հարձակումը՝ Տավուշից կրակոցով, այնպես էլ այս 2 նոր համաձայնագրերը՝ Հայաստան-ԱՄՆ, որն արդեն ստորագրվեց, և ԵՄ-Հայաստան, խառնելու են Պուտին-Ալիև դուետի պլանները․․․
Բայց սա, իհարկե, մազաչափ չի նվազեցնում Ռուսաստանի ագրեսիվության ռիսկը․ ի վերջո, թուրք-ռուս-ադրբեջանական փուլափաթեթային խոշոր առևտրից հետո կորցնում են Կովկասը։ Հետևաբար հիբրիդային սպառնալիքների դրսևորումներն ահագնանալու են»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։
Ավելի ուշ հրապարակվել է նաև համագործակցության փաստաթղթի ամբողջական տեքստը։






Բաց մի թողեք
«Հայաստան 2025․ իմ տեսանկյունը․ Վարդան Օսկանյան
ԵՄ-ում էլ են կարծում, որ արցախցիների վերադարձի հարցը կապված չէ արևմտյան Ադրբեջանի հետ
Այս իշխանության կարգախոսը կարծես լինի` ոչ մի օր առանց սկանդալի եւ ոչ մի անձ` չապականված