14/02/2025

Բախվել են ՊՆ «ԿամԱԶ»-ն ու «Տոյոտա»-ն. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, կան վիրավորներ․ Լուսանկար

Հունվարի 22-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել Է «Արարատ» բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի՝ տեղում պարզվել է, որ «ԿամԱԶ»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «ԿամԱԶ»-ի դիզվառելիքի արտահոսքը:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: