Երկու օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի անցակետում։ Մի խումբ քաղաքացիներ մեքենան զննության ենթարկելու հարցի շուրջ ծագած անհամաձայնության պատճառով վիճաբանության մեջ են մտել մաքսային ծառայողների հետ, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։
Մեզ ասացին՝ նաև դանակահարություն է եղել կողմերի միջև, կան տուժած անձինք, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամանել է ոստիկանություն, ինչից հետո դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հաստատել է մեր տեղեկությունը՝ նշելով․ «Հունվարի 25-ին է դեպքը տեղի ունեցել, Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 167-րդ հոդվածի 1-ին մասով՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, 297-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն, 452-ի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Կա մեկ ձերբակալված, երեք տուժող, քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ»։
Այլ մանրամասներ Քննչական կոմիտեից չհայտնեցին։
Ի դեպ, ուշագրավ է, որ այս դեպքից երկու օր է անցել, ու որևէ հաղորդագրություն, որևէ հրապարակում այս մասով չի եղել։ Մեզ ասացին՝ ինչ-որ շահագրգիռ կողմեր ուզում են ծածուկ պահել դեպքը, որ չիմացվի այս մասին և հնչեղություն չստանա։ Թե ինչու՝ պարզ չէ։
Բաց մի թողեք
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ
Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ. Նա ևս կալանավորվեց