Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործի շրջանակում Արարատի ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետիսյանի տեղակալ Արսեն Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս 2 ամսով։
Նշենք, որ այս գործի շրջանակում անցնում է նաեւ Արարատի քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի պետ Հրաչ Դավթյանը։
Կոմիտեում քննվող գործը կոռուպցիոն բնույթի է։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից գործի վերաբերյալ փոխանցել էին․ «Մի շարք անձինք ձերբակալվել են քննվող քրեական վարույթի շրջանակում, այդ թվում` Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյաներ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»։







Բաց մի թողեք
Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց ազատ արձակեցին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան բերման ենթարկվածներ
«Գիշերային թիթեռնիկները» հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել