Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, շտապօգնության ենթակայանից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Րաֆֆու փողոցում 61-ամյա տղամարդ կա գլխի վնասվածքով։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրին ՆԳՆ-ից:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել ավազակային հարձակում։ Ոստիկանները փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր, գազային ատրճանակի պարկուճներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնեցին ՆԳՆ-ից։
Բաց մի թողեք
Խուզարկել են Էջմիածնի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի տունը
Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների քրգործը դատարանում է