Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, փակ գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է բակում գլուխը հարվածելու հետևանքով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Ստեփան Մ․-ն է, ով այնտեղից տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառուների շնորհիվ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Ստեփան Մ․-ն համագյուղացիների, 18-ամյա Արման Հ․-ի, 18-ամյա Մայիս Ա․-ի և 18-ամյա Շահեն Հ․-ի հետ Արզական գյուղում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել Ստեփան Մ․-ին և որդուն՝ 18-ամյա Ռոբերտ Մ․-ին, որի հետևանքով Ստեփան Մ․-ին պատճառվել է նշված մարմնական վնասվածքները, իսկ որդուն պատճառվել է ֆիզիկական ցավ:
Բաց մի թողեք
Վեճի ժամանակ հեռախոսը պատուհանից նետել է․ Երևանի «Կանտար» հյուրանոցից ձերբակալվել են Իրանի և ՌԴ-ի քաղաքացիներ
Թիվ 142 մանկապարտեզում տղամարդը ծեծել է նախկին հարսին, քաշել մազերը
Հանցավոր խումբը ներկայացել է որպես վարկերի միջնորդ կազմակերպություն, 30 անձից գումար հափշտակել