Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ այսօր անընդունելի միջադեպ է տեղի ունեցել 97 համարի ավտոբուսում։
«97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։
Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, և նման դեպքերը չեն կարող հանդուրժվել։ Տվյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանություն է ներկայացվել հաղորդում, և ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը, հարգել միմյանց իրավունքներն ու հետևել օրենքի պահանջներին։ Հանրային տրանսպորտից օգտվելիս վճարումը պարտադիր է, և յուրաքանչյուրի պարտքն է կատարել սահմանված կանոնները»:
Բաց մի թողեք
Եթե ընկնեք ու կոտրվածք ստանաք, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը անվճար կբուժի
Աղբատար «Կամազ» է վթարի ենթարկվել, դեպքի վայր է ժամանել նաև Ավինյանը․ նոր մանրամասներ
Վթարի է ենթարկվել Հայաստանում ՌԴ դեսպանի ծառայողական ավտոմեքենան. վերջինս ու վարորդը հոսպիտալացվել են․ Լուսանկար