23/02/2025

Թաթա Սիմոնյանին վերագրվում են խոսքեր, որոնք նա չի ասել. «Հիպերտոնիայի արդյունավետ բուժում, որին դիմել է …

Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում գովազդվում է ռուսերենով կեղծ տեսանյութ երգիչ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ։ 

Տեսանյութի մեջ Թաթա Սիմոնյանը ռուսերենով խոսում է իբրև թե իր առողջական խնդիրների մասին՝ պնդելով, թե տուժել է բժիշկների սխալի պատճառով և ընդհուպ հաշմանդամության շեմին է հասել։ Երգչի ձայնը ակնհայտորեն փոխված է։

Տեսանյութում, որը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հարյուրավոր հավանումներ ունի, երգչին վերագրում են պնդումը, թե դեղագործական ընկերություններն ու բժիշկները մարդկանց առողջության հաշվին հսկայական գումարներ են վաստակում՝ որպես հիպերտոնիայի բուժման միակ մեթոդ դիտարկելով դեղամիջոցները։

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Հրապարակման նկարագրության մեջ նաև պնդում է արվում, որ հիպերտոնիայի կարգավորման ոչ դեղորայքային՝ նոր մեթոդից օգտվել են ՌԴ և ՀՀ հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաև կոչ է արվում սեղմել հղումը՝ այդ մեթոդին ծանոթանալու համար։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Թաթա Սիմոնյանի հարցազրույցը, որտեղ նա իբրև թե խոսել է տեսանյութում իրեն վերագրվող թեմայի վերաբերյալ, և պարզել, որ այն deep fake է` կեղծ։ Ակնհայտ է նաև այն, որ այս տեսանյութում երևացող անձի մարմնի ծավալները Թաթայինը չեն։

Փաստացի տեսանյութը կեղծ է, երգչին վերագրում են խոսքեր, որոնք նա չի ասել։

Նանե Մանասյան