Լուսանկարները արվել են մեկ օր առաջ, Մարգարայի կամրջից, որտեղ հստակ երևում է հայկական կողմից նորակառույց մաքսատունը, թուրքական կողմից դատարկությունը, սահմանը փակ է, բացվելու միտում չկա, հետևաբար հարցեր են առաջանում.
Ինչո՞ւ ՀՀ բյուջեյից միակողմանի ծախսվեց ավելի քան մեկ մլրդ դրամ փակ սահմանի մոտ կառուցվելով մաքսային անցակետ, եթե սահմանից այն կողմ նույնիսկ մեկ կոշկակարի տնակ չի տեղադրվել
Ինչո՞ւ հեռացվեցին ռուս սահմանապահները️ միայն այս հատվածում, երբ մի քանի մետր այնկողմ կան միայն թուրքական զորանոցներ և ոչ մի միտում բարի դրացիական հարաբերությունների
Արդյո՞ք նման պայմաններում հնարավոր է միայնակ կանխել ️մաքսանենգությունը, ահաբեկչական ցանցի ներթափանցումը
Ինչպիսի՞ երաշխիքներ ունենք, որ սա չի դառնալու հասանելի ճանապարհ թուրքական զորախմբերի համար, երբ կրկին հայ ժողովուրդը կապիտուլյանտի հրաժարականի պահանջով դուրս կգա փողոց(նախկինում նման սպառնալիքներ եղել են)
Կան բազմաթիվ հարցեր, ինչը կարծում եմ կարևոր է, որ դառնա հասարակության քննարկման թեմա։
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյան







Բաց մի թողեք
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ
Երևանի Արաբկիր թաղամասում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի՝ ՌԴ-ի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին