Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար ձևավորվել են նոր հարկային պարտավորություններ. «Ինչպես գիտեք, մինչ այս խնդիրներ կային պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցման, դրան առնչվող դատական գործերի հետ կապված։ Այսօր էլ տեսնում ենք, որ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից սկսած հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին՝ պնդելով, որ չեն վճարվել որոշ հարկեր։ Պահանջում են կլորիկ գումար, որը չվճարելու դեպքում կլինեն կոնկրետ հետևանքներ։ Դա նշանակում է, որ այդ պարտքը, հավանաբար, գույքի, տարածքի միջոցով պետք է մարվի, ինչը ճակատագրական կարող է լինել Երուսաղեմի հայկական ներկայության համար»։
ԱՄՆ նոր ղեկավարությունը որոշում է կայացրել երկրից վտարել անօրինական այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում բազմաթիվ հայեր կան։
Այս մասին հայտարարել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ ներկայում մոտ 2000 անձի տվյալ է հայտնի. «Գիտենք 2000 անձի առկայության մասին, սակայն կարծում եմ, որ այդ թիվը նկատելի մեծ է։ Սա, ըստ երևույթին, առաջին խումբն է։ Թե նրանցից քանիսն են արտաքսվել Հայաստան, մենք դրանք իմանալու ոչ գործառույթներն ունենք, ոչ մեխանիզմները։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք չունեն կարգավիճակ, իրավունք ԱՄՆ-ում գտնվելու համար։ Այդ մարդկանց Սփյուռք որակելը ճիշտ չէ։ Եթե նրանց դիտարկում ենք անձինք, որոնք անօրինական են գտնվել տվյալ երկրում ու վերադարձվում են Հայաստան, ուրեմն նրանց հարցերը մեր գերատեսչության իրավասության ներքո չեն։ Այդ հարցերի հետ կապված կա համապատասխան կառույց»։

Բաց մի թողեք
Լուծումներ կան, գուցե հեշտ չեն, գուցե բարդ են, գուցե մեծ ջանք են պահանջում, բայց դրանք կան
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է․ իշխանությունը չի կանգնում անգամ ընտրված պատգամավորի կարգավիճակի առաջ
Փաշինյանը հետևողական կերպով ոչնչացնում է քաղաքական ու հանրային դաշտը և լռեցնում ընդդիմադիր ձայները