«Ադրբեջանում տեղի ունեցող «դատավարություններին» հետևելը իսկական սարսափ ֆիլմի ազդեցություն ունի, որովհետև ամբաստանյալի կարգավիճակում գտնվող հայերը ո´չ միայն գտնվում են տոտալ ճնշումների և հոգեբանական գրոհների տիրույթում, այլ ստիպված են խոսել մի պրոցեսում, որտեղ իսկզբանե որևէ իրավական բան գոյություն չունի»,- նշել է ԱԺ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, գեներալ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմում, իսկ որ դրվագով հերքել իր ներկայությունը` միաժամանակ նշել է, որ որտեղ էլ չի մասնակցել, եթե դրա անհրաժեշտությունը լիներ` կմասնակցեր:
Մնացականյանին լավ ճանաչելով, իր յուրաքանչյուր ձևակերպման տակ ոչ միայն տողատակներն եմ կարդում, այլ շատ դեպքերում իր հոգեվիճակի մեջ մտնում:
Սա է ադրբեջանական «արդարադատության» պտուղներն ու սանձարձակությունը, որն այդպես էլ միջազգային հանրության լուրջ հակազդեցությանը չբերեց»,- ասել է Աբրահամյանը։
Բաց մի թողեք
Բաքվում պահվող հայերի համար կարող ենք ընտրել գործողությունների երկու սցենար
Հայրաքաղաք Գյումրին արժանի պատասխան կտա․ Մոր խոսքը մեղմ է, մոր ապտակը ծանր չի լինում, հոր ապտակն է ծանր
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի համբերության բաժակը լցվել է՝ արձագանքել է Նիկոլ Փաշինյանին