10/03/2025

Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա․ Լուսանկար

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։

Ձերբակալվածը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյան է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ էին ձերբակալվել:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քաղաքապետարանում քննչական գործողություններն իրականացվել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում:

Ձերբակալված 8 անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

717.jpg (133 KB)