Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պնդումը՝ իշխանությունը հանձնելու մասին, ինձ մոտ շատ վատ կասկածներ է առաջացրել, որ միգուցե այդ թեզը նիկոլականներին օգտագործման իրավունքով հանձնվել է, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի կողմից, այսինքն՝ իրենք են մտածել և հորինել այդ թեզը, որովեհտև ամբողջ հարցազրույցը նվիրել ՀՀԿ-ին և խոսել չեղած բաներից, չգիտեմ:
Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ի պատասխան երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի մեղադրանքին, թե ՀՀԿ-ն է իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին․ «Ի դեպ, բոլորի աչքի առաջ է եղել 2018-ը, այդ ճնշումները, անմարդկային վիճակը, որ ստեղծվել էր ՀՀԿ-ի դեմ»:
Բաց մի թողեք
10 օր է Հայաստանի հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը Բաքվում գտնվող մեր գերիներն են. Մեսրոպ Առաքելյան
Կարո՞ղ եք մի պահ ձեզ պատկերացնել այն գերիների փոխարեն
Մեծամասնությունն անտարբեր է` «նիկոլական դրախտը» փառաբանելով