«Բոլորս պետք է պահանջենք, որ բոլոր գերիներին հետ տան, դա մեր պարտքն է»:
Այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը. «Բոլորիս ցավն է, որ մեր պետության երեք նախագահները գերեվարված են, բայց դա էլ ուրիշ ընթացք է ունեցել․ հավատացել են ռուսներին և մինչև վերջ գնացել»։
«Վազգենի թողած գաղափարով թե՛ երկրապահը, թե՛ ժողովուրդը մինչև այսօր ուղղորդվում է»,- ասաց «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա նաև անդրադարձավ «Հոկտեմբերի 27»-ին․ ««Հոկտեմբերի 27»-ը պետք է բացահայտվի, մենք պահանջատեր ենք, որ բացահայտվի։ Դա իրավապահ մարմինների գործն է, գործընթաց է գնում, ու մենք էլ կլինենք պահանջատեր, որ դա բացահայտվի։ Եթե չբացահայտվի, երևի ուրիշ ճակատագիր չունենա մեր պետությունը, որովհետև նման բաները կարող են կրկնվել, և բոլոր հետևանքները, որ այս օրին ենք, գալիս են «Հոկտեմբերի 27»-ից»։
Միքայելյանի խոսքով՝ երկրապահը տարբեր ուղղություններով պաշտպանում է ՀՀ սահմանները․ «Այսօր էլ պետք է խելոք լինենք գաղափարապես, որպեսզի հասնենք այն ամեն ինչին, բանակցություններ են գնում, դրա համար, որպես երկրապահ, մենք մեր գործն ենք անում, կանգնած ենք զինվորի կողքին»։
Բաց մի թողեք
Մենք ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունների հետ որևէ կապ չունենք․ Արտյոմ Ղարաղազարյան
Անհապաղ վերահսկողության տակ առնել հայ գերիների հետ կապված իրավիճակը․ Նրանց Բաքվում դատում, խոշտանգում են
Ամենասարսափելին անտարբեր մարդն է․ Վարդան Ղուկասյան