ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ունեցած իր ելույթում հասկացրել է, որ իր վերաբերմունքն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ ավելի դրական է դարձել։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Թրամփը հայտնել է, որ «կարևոր նամակ» է ստացել Զելենսկուց, որում նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին Ուկրաինային աջակցելու համար և խոստացել է աշխատել «նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար»։ Ի պատասխան՝ Թրամփը նշել է, որ բարձր է գնահատում այդ ուղերձը, ինչը էականորեն փոխել է իր մոտեցումը Ուկրաինայի նախագահի նկատմամբ։
Բացի դրանից, Թրամփը հավելել է, որ Զելենսկին համաձայնել է կնքել հազվագյուտ հողային մետաղների շուրջ գործարքը, միաժամանակ Կիևը նշել է, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել «ԱՄՆ-ին հարմար ժամանակ»։
Բաց մի թողեք
Նիդերլանդները սկսել են նախապատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի. Լուսանկար
Ով է Հռոմի նոր պապը. ինչ անուն է նա ընտրել, առաջին ուղերձը
Հնդկաստան – Պակիստան, միջուկային պատերազմն ու այս ամենում Թուրքիայի դերը