Ամերիկացի դերասան Ջին Հեքմանը մահացել է սրտի ռիթմի սրման հետևանքով, որը տեղի է ունեցել նրա կնոջ մահից մեկ շաբաթ անց՝ ըստ դատաբժշկական փորձագետների եզրակացության։
Իշխանությունները հայտնել են, որ Բեթսի Արակավայի հանկարծակի մահվան պատճառը, ով 30 տարով փոքր էր Հեքմենից, եղել է հանտավիրուսային վարակը:
«Օսկար»-ի կրկնակի դափնեկրին և նրա կնոջը մահացած են գտել անցյալ ամիս Սանտա Ֆեում (Նյու Մեքսիկո) իրենց տանը: Ոստիկանությունը չի կարողացել անմիջապես պարզել նրանց մահվան պատճառը՝ այն ժամանակ ենթադրելով, որ դա տեղի է ունեցել դիակների հայտնաբերումից շատ առաջ: Ամուսինների հետ միասին մահացած են գտել նաև նրանց շներից մեկին։
Դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, տանը գազի արտահոսք չի եղել։ Դատաբժշկական փորձագետները պարզել են, որ Արակավան մահացել է հանտավիրուսից, որը հիմնականում փոխանցվում է կրծողների միջոցով (այն մարդուց մարդու չի փոխանցվում): Թե ինչպես է նա վարակվել և իմացել է արդյոք հիվանդության մասին, հայտնի չէ:
95-ամյա Հեքմանի մոտ Ալցհեյմերի հիվանդության ախտանշանները վատթարացել են կնոջ մահից առաջ և նա մահացել է մեկ այլ սենյակում՝ Արակավայի մահից մեկ շաբաթ անց, ասել են բժիշկները: Իշխանությունները կարծում են, որ նա չի կարողացել գիտակցել, որ իր կինն այլևս չկա:
Հաղորդվում է նաև, որ Հեքմենը երկար ժամանակ, մինչև մահանալը, չի կարողացել ուտել առանց կնոջ օգնության:
Բաց մի թողեք
Ուկրաինական ճակատային գիծը կարող է փլուզվել, եթե ես Starlink համակարգն անջատեմ. Մասկ
Մասկը և Ռուբիոն վիճաբանել են, վերջինս քննարկել է Ուկրաինայի հարցը
Ուկրաինան Մեծ Բրիտանիայից ստացել է շուրջ 1 միլիարդ դոլար