Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։
Այսօր դատարանում ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխնանցմամբ՝ դատախազը Արկադի Ղուկասյանից հետաքրքրվել է, թե համաձա՞յն է «Մեծ Հայաստանի» գաղափարախոսության հետ, որին ի պատասխան՝ Ղուկասյանն այդ միտքը հեքիաթ է անվանել։
«Ես վաղուց չեմ հավատում հեքիաթներին, «Մեծ Հայաստանի» գաղափարը հեքիաթ է։ Ես ապրում եմ իրական կյանքով և երբեք դրան լուրջ չեմ վերաբերվել»,- ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ասել է Արցախի նախկին նախագահը։
Բաց մի թողեք
Արթուր Սարգսյանի հայրը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է, դատարանը մերժել է միջնորդությունը
ՀԷՑ-ում ՔՊ-ական նոր «խմբաքանակ» են ստացել․ Լուսանկար
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»