Վնուկովոյում ավելի քան 200 ուղևոր մեկ օրով արգելափակվել է UTair ավիաընկերության՝ դեպի Երևան չվերթի ուշացման պատճառով։
«Boeing 767»-ում հայտնաբերվել են շարժիչի խնդիրներ։
Ըստ SHOT-ի՝ թռիչքը պետք է կայանար երեկ՝ Երևանի ժամանակով 21:40-ին, սակայն այն երեք ժամով հետաձգվել է, և դա կրկնվել է հինգ անգամ անընդմեջ։ Զայրացած ուղեւորները դժգոհել են ավիաընկերության կողմից բացատրությունների բացակայության կապակցությամբ։ Նրանց ասել են, որ եթե այսօր ժամը 16:00-ին ինքնաթիռը չթռչի, իրենց կտեղափոխեն այլ չվերթ։
Թռիչքը կրկին հետաձգվել է, և այժմ այն նախատեսված է ժամը 22:50-ին, սակայն դա վերջնական տեղեկություն չէ։ UTair-ը ուշացումների պատճառով ուղևորներին սննդի համար վճարել է մոտ 1400 ռուբլի։
Բաց մի թողեք
Արմավիրի նորանշանակ մարզպետի աշխատակազմը «գրոհել» է Դողս ու Ծաղկունք գյուղերը․ Լուսանկար
Ինչպես կարելի է սրբատաշ տուֆը այլանդակել գրաֆիտիով․ Լուսանկար
Ռուսական ԱԹՍ-ն խախտել է ՆԱՏՕ անդամ Ռումինիայի օդային տարածքը