Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հարցազրույց է տվել Newsmax-ի ղեկավար Քրիստոֆեր Ռադիին՝ անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության գործընթացին, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին և տարածաշրջանային հիմնական հարցերին։
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակումների, խոսելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի մասին, Հաջիևը ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը։ Նա ասել է, որ Թրամփի իշխանության գալը լիովին վերափոխել է Բաքվի և Վաշինգտոնի միջև համագործակցությունը, իսկ ԱՄՆ նախագահի անձնական ներգրավվածությունն ու քաղաքական ազդեցությունը նպաստել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն։
Նա Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպումը անվանել է «պատմական պահ»՝ համեմատելով ձեռք բերված համաձայնագրերի պոտենցիալ նշանակությունը Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի հետ։
Հաջիևը նաև ազդարարել է Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության «նոր դարաշրջանի» սկիզբը։


Բաց մի թողեք
Հունական նեոֆաշիզմը՝ որպես «վերելք ապրող քաղաքական ուժ»
Արյունոտ քիթ, ծեծկռտուք, շտապօգնության կանչ․ Le Figaro-ն անդրադարձել է ԱԺ երեկվա միջադեպին
«Սև ցուցակներ» են կազմել