ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել:
Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պատոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:
Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:






Բաց մի թողեք
Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց ազատ արձակեցին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան բերման ենթարկվածներ
«Գիշերային թիթեռնիկները» հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել