Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Բաց մի թողեք
ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ. Կոնջորյան
ՀԷՑ-ի՝ քաղաքական խարդավանքներով զբաղվող աշխատողները կազատվեն, հավաքների գնալ պարտադրողները՝ կդատվեն. վարչապետ
ԱԺ-ն՝ առաջին ընթերցմամբ ընդունեց, տրանսպորտում քաղաքացիներին տուգանելու և ՀԷՑ-ը պետականացնելու նախագծերը