Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
Որոշումը կայացվեց մարտի 20-ի՝ Կառավարության նիստում:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում Կառավարությանը կառաջարկի Նահապետյանի թեկնածությունը:
Կառավարության նիստիր ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահ Արթուր Նահապետյանը շնորհակալություն հայտնեց այդ պաշտոնում իր թեկնածության առաջադրման վստահության համար։
«Իմ թեկնածությունը առաջադրելը և հաստատելը ինձ համար մեծ պատիվ է և պատասխանատվություն։
Վստահեցնում եմ, որ գործադրելու եմ առավելագույն ջանքը կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը։ Անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարն ու դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի՝ ՀՀ քաղաքացու համար»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը նոյեմբերի 18-ին պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել:






Բաց մի թողեք
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանը՝ հյուսիսարևելյան սահմանագոտում․ Լուսանկարներ
Հայտնաբերվել է զինծառայողի մարմին` հրազենային վնասվածքով. հայտնի է ինքնությունը
Առաջիկա կիրակի որ եկեղեցի է գնալու Նիկոլ Փաշինյանը