Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախձեն «X»-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է երեկ Հայաստան կատարած այցին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ֆուտբոլի համատեղ դիտմանը։
«Հայաստան կատարած այցի ժամանակ առիթ ունեցա հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր քննարկումը ընդգրկուն էր՝ կենտրոնանալով մեր ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հիմնական խնդիրների վրա։ Մարզական և մշակութային կապերի միջոցով ամրապնդված մեր հարաբերությունների ուժեղ և դրական դինամիկան վերահաստատում է մեր ժողովուրդների միջև առկա խորը կապերը։ Վստահ եմ, որ այս առիթը ավելի կխորացնի մեր համագործակցությունը և կնպաստի մեր ընդհանուր հաջողությանը»,- գրել է Վրաստանի վարչապետը։

Բաց մի թողեք
Ալեն Սիմոնյանը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի դուրս բերման մասին
Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան
Թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ․ շատ կոշտ հակազդեցություն է լինելու