01/04/2025

ՔՊ – Վարդան Ղուկասյան բեմադրության արարները՝ վերջում հուշագիր

Գյումրիում մարտի 30-ին քաղաքապետ – ավագանու ընտրություններ են։ Լարվածությունը գագաթնակետին է հասել։ Մեր տեղեկություններով, իշխանություն – ընդդիմություն տանդեմում լուրջ տարաձայնոթյուններ ու քաղաքական խաղեր կան։

Բանն այն է, որ կարծես թե ՔՊ իշխանությունը բեմադրում է նոր քաղաքական գործընթաց – ներկայացում, ըստ որի՝ ընտրության արդյունքում ոչ 50 + 1, սակայն ամենաշատ քվեները բանականաբար կստանա Վարդան Ղուկասյանը, երկրորդ տեղում՝ Մարտուն Գրիգորյանն է, երրորդում՝ Կարեն Սիմոնյանը և միայն չորրորդում իրենց Սարիկ Մինասյանը։

Արդյունքում, ժամանակին մերժեցին Բալասանյան դաշինքին, որ շատ ավելի գրագետ էին, հիմա ՔՊ-ն ստիպված է լինելու հուշագիր ստորագրել, կամ՝ կոալիցիա կազմել Կոմկուսի կամ որ նույնն է՝ Վարդան Ղուկասյանի հետ։ Դրա համար էր նախ բեմադրված նրան ասֆալտին փռելով բերման ենթարկելու ու ազատ արձակելու ՔՊ հերթական ներկայացման պրեմիերան Գյումրիում, իսկ երկրորդ արարում արդեն կստորագրեն հուշագիրը, ինչի համար արդեն միջանկյալ միզասցենն է, թե ինչպես է Վարդան Ղուկասյանն, իրենց համար Վարդանիկը մերժում երբեմնի ախոյաններին ո առաջ Աստված` նետվելու է ՔՊ-ի գիրկը։ Դրա համար էր նաև ՔՊ հորդորը մյուս ընդդիմադիրներին, թե ընտրելով մյուսներին ձեր ձայնը իրականում տալիս եք Վարդան Ղուկասյանին։

Ահա ՔՊ – Վարդան Ղուկասյան միզասցենի արարներից մեկը․ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը արձագանքել է Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, որը նա արել էր բանավեճի ժամանակ: Գրիգորյանը հայտարարել էր, թե իշանությունները ուռճացնում են Վարդան Ղուկասյանին:

Ի պատասխան ասվածի՝ Վարդան Ղուկասյանը News.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ ընտրություններից հետո կմիանա իրեն ընդդիմադիր համարող այն թեկնածուին, որն իրենից շատ ձայներ կստանա: Ընդ որում՝ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ավագանու իր անդամները կպաշտպանեն այդ թեկնածուին՝ առանց որևէ պաշտոն ուզելու. «Եթե ես ձեզանից շատ ձայն ունեցա, որ էդքան մաքուր եք, հլը տեսնեմ՝ դուք ինձ կմիանաք, թե ոչ». Նա ասել է, որ Մարտուն Գրիգորյանին ամենալավն է ցանկանում, բայց նաև խորհուրդ է տալիս հեռու մնալ իրենից. «Մենք սպասում ենք ձեր առողջ բանականությանը, և ես քեզ ցանկանում եմ ամենալավը, ամենաբարին, թեկուզ դու միշտ քարկոծում ես, միշտ թշնամական խոսում ես: Մեկ էլ մի բան ասեմ՝ ինձանից հեռու մնա: Ես ոչ թե քեզ ահաբեկում եմ, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես: Աստծո պատիժը կգա ձեր գլխին, մեղք եք: Դուք տեսաք, մեկին էլ էիք հովանավորում, թևերի տակ բաներ էիք դրել, Աստված ինչ պատիժ տվեց Մոսկվայում, դուք լավ գիտեք: Իմ հետևից ով ընկավ, լավ որ չի ունենա, ես ոչ թե ձեզ անիծում եմ, ոչ թե ձեզ վատ բան եմ ասում, այլ ես կաղոթեմ ձեզ համար, որ ձեզ Աստված իմաստություն դա, որ ինձանից հեռու մնաք, որ չպատժվեք: Իսկ մնացած քաղաքականության առումով կապրենք, կտեսնենք»:

Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Մարտուն Գրիգորյանը ասել է՝ ինքը նկատի չի ունեցել հենց Վարդան Ղուկասյանին. «Մարդը պասի մեջ է, հյուծված է, երևի լավ չի ընկալել ասածներս, ես իրեն չեմ վիրավորել»:

Translate »