Հայտարարություն. Ավարտվեցին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները:
Չնայած այն հանգամանքին, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հավաքեց պատկառելի թվով ձայներ՝ մենք չկարողացանք հաղթահարել անցողիկության շեմը:
Միով բանիվ, ես շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն մեր ընտրողներից, այլ ողջ Գյումրից՝ ավանդույթներով ու կոլորիտով հարուստ այս քաղաքից:
Արժանապատիվ Գյումրին մերժեց կեղծիքի ու հայրենիքի գողերի կուսակցությանը՝ ճանապարհ բացելով երկրում որակական փոփոխությունների համար:
Եթե սրան հավելենք նաև Փարաքարի ընտրությունների համոզիչ արդյունքները, ապա կարող ենք վստահ պնդել, որ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության հեռացման գործընթացի մեկնարկը տրված է:
Սրտանց շնորհավորում եմ Գյումրիի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցություններին. նրանց վրա դրված է արժանապատիվ գյումրեցիների տրամադրությունները կյանքի կոչելու առաքելությունը:
Վստահ եմ, որ ընդդիմադիր չորս խմբակցությունները կգան կոնսենսուսի՝ սոլիդ քաղաքային իշխանություն ձևավորելու և ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում:
Սա է եղել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հիմնական առաքելությունն այս ընտրություններում և վստահ եմ՝ օրեր անց պատեհություն կունենամ արձանագրել, որ ընդդիմադիր կոնսոլիդացված ջանքերը պսկավել են հաջողությամբ:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը շարունակելու է իր ինստիտուցիոնալ զարգացման քաղաքականությունը՝ վստահ համոզումով, որ ընտրությունների միջոցով Հայաստանում հնարավոր են որակական փոփոխություններ:
Բաց մի թողեք
Նազելի Բաղդասարյանը մարդկային երկատվածություն ունի՞, տարիներ շարունակ ինքն էլ էր ներկա այրմանը․ Մանուկյան
Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հրաժարական տալ աշնանը, մերժում էր ստացել. Հարությունյան
Հայաստանում կա՞ գենդերային խտրականություն, թե՞ ոչ․ նախարարները միմյանց հետ համաձայն չեն