«Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի վերջին գնումները մեկը մյուսից ուշագրավ են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Համայնքապետարանը, համաձայն ՀՀ պետական գնումների կայքի, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար մարտի 21-ին 1 մլն 848 հազար դրամ արժողությամբ շերտավարագույրներ է ձեռք բերել։ Վարագույրների ընդհանուր քանակը եղել է 210-ը, իսկ մեկ հատի արժեքը կազմել է 8 հազար 800 դրամ։
Սրան զուգահեռ Արթիկի համայնքապետարանը, Արթիկ համայնքի կարիքների համար, ավելի էժան գին՝ 1 մլն 264 հազար դրամ է հատկացրել Պեմզաշեն բնակավայրի այգու խաղահրապարակի սարքավորումների ձեռքբերման համար։ Այս գումարով գնվել է 4 ճոճանակ, մեկ բասկետբոլի ցանց, խորանարդ՝ խաղահրապարակի սարքավորումներ։
«Հրաբուխ» ՍՊԸ-ն, որից գնել են մանկական խաղահրապարակի գույքը, փայտե նստարանների մատակարարման մրցույթին է նաեւ մասնակցել Եղվարդ համայնքում։ Իսկ շերտավարագույրներ մատակարարած ընկերությունը մասնակցել է նաեւ շերտավարագույրներ մատակարարելու այլ մրցույթների: Օրինակ՝ ընկերությունը դիմել է պաշտպանության նախարարությանը՝ գնման բաց մրցույթին մասնակցելու համար»։
Բաց մի թողեք
Տեր Արամին պետք է ոչ թե հայհոյել, այլ լսել ու հենց իր խոսքերով պատասխանել իրեն
Ոստիկանությունից շուրջ 160 մլն դրամ յուրացնելու մեղադրանքը ավելի քան 5 տարի է քննվում է
Բուհերում ինչ որ կենտրոններ կբացվեն, որպեսզի ԳԱԱ լուծարումը սահուն ընթանա