ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Բելառուսում, Մոլդովայում, Ղրղզստանում և Հայաստանում օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը:
Այս մասին հաղորդել է Մասկի գլխավորած ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE):
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է ուշադրությամբ վերանայել Պետքարտուղարության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնությունը: Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 աննպատակ դրամաշնորհ»,- հայտնել է DOGE-ը «X»-ի միկրոբլոգում:
Կառավարության արդյունավետության վարչությունը ևս մեկ առանձին գրառում է կատարել՝ նշելով լրացուցիչ դրամաշնորհների չեղարկման մասին, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանին։ Խոսքը Հայաստանին տրամադրվող 2 միլիոն դոլար արժողությամբ «Ժողովրդավարական մշակույթի տարածումը» ծրագրի մասին է։
Նաև կրճատման տակ են հայտնվել Մեծ Բրիտանիայում 5,2 միլիոն դոլարի, Ուզբեկստանում 2,5 միլիոն դոլարի, Բելառուսում 2,4 միլիոն դոլարի, Մոլդովայում 2 միլիոն դոլարի, Ղրղզստանում 750 հազար դոլարի և մի շարք այլ ծրագրերի դրամաշնորհները։
Բացի այդ՝ չեղարկվել են պետքարտուղարության ծրագրերը Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Լիբիայում, Մավրիտանիայում, Թունիսում և Շրի Լանկայում, նշվում է հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
Անկում տարադրամի շուկայում․ մայիսի 9-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Մոսկվայից Երևան չվերթները չեղարկվում են. ո՞ր օդանավակայանների մասին է խոսքը
Դոլարի, եվրոյի ու ռուբլու փոխարժեքները աճել են. մայիսի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են