Ազգային ժողովի ամբիոնից եւ Հ1-ի եթերից գրեթե ամեն օր հնչում է «մնայիք, կռվեիք» ստորագույն, հակահայկական եւ հակամարդկային թեզը:
Իշխանական քարոզիչների կայքերում բացահայտ հնչում են արցախցիների հասցեին սպառնալիքներ եւ ոչնչացնելու կոչեր: Դատախազությունը, որը քրեական հետապնդումներ է սկսում Փաշինյանին քննադատելու կամ նույնիսկ այդ քննադատությանը «լայք» դնելու համար, այս պարագայում ոչ մի բան չի ձեռնարկում:
Պարզ է, որ իշխանությունների եւ նրանց քարոզիչների մոտիվացիան իրենց ձախողումների ողջ պատասխանատվությունը արցախցիների, այսինքն՝ իրենց արկածախնդրության զոհերի վրա գցելն է:
Բայց խնդիրն ավելի լայն է. երբ խտրականությունը խրախուսվում է պետական մակարդակով, երբ պետական մարմինները խիստ ընտրողաբար են վերաբերվում ատելության խոսքին եւ պատժամիջոցներ են կիրառում միայն մեկ ուղղությամբ, դա սրում է առանց այդ էլ լարված իրավիճակը եւ հաջորդ քայլով կարող են սադրել բռնություններ:
Եվ դրա մեղավորը կլինի պետության ոչ միայն թողտվությունը, այլեւ՝ ուղղակիորեն կրակի վրա յուղ լցնելը: Խնդիրն արդեն դուրս է արցախցիներին սիրելու կամ չսիրելու ոլորտից, մարտահրավեր է նետված պետության կայունությանը:
Մեր «քաղաքացիական հասարակությունը» նույնպես բավականին «յուրահատուկ» մոտեցում է դրսեւորում: Եթե տրանսգենդերի ուղղությամբ որեւէ մեկը ծուռ հայացք է գցում, 20 հատ զեկույց են գրում եւ դրա դիմաց, հավանաբար, 20 հատ դրամաշնորհ ստանում:
Բայց երբ հայերի մի խմբին կոչ են անում հողին հավասարեցնել եւ դա տարածում է իշխանական լրատվամիջոցներից մեկը, ոչ մի ծպտուն չեն հանում: Հավանաբար, «դրամաշնորհի մատերիալ» չի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը․ Մեսրոպ Առաքելյան
Իմփիչմենթ. հավատարմության ստուգատես. Ահա թե ինչի մասին է պետք մտածել
«Հեղինակությունների» մասին խոսելն ավելորդ է