Ըստ @bagramyan26-ի՝ առաջիկա օրերին որոշ ընդդիմադիր ուժեր պատրաստվում են բախումներ հրահրել Հայաստանի տարբեր շրջաններում և մայրաքաղաքում, դիմել հակապետական գործողությունների՝ փորձելով քաոսի պատրանք ստեղծել։
Դրա համար այդ ուժերը հավաքագրում են մարդկանց, խոստանում մեծ գումարներ և պատշաճ իրավաբանական օգնություն՝ իրավապահ մարմինների հետ հնարավոր խնդիրների դեպքում։
Այս «օպերացիայի» մեջ ներգրավվելու է նաև լրատվական դաշտը՝ ապատեղեկատվության տարածման միջոցով անկայուն իրավիճակ ստեղծելու նպատակով։ Գործուն դեր է վերապահված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին. Մենք վստահ ենք, որ իրավապահ մարմինները նույնպես տիրապետում են այս տեղեկատվությանը, և անկարգությունները սկզբում կվերացվեն:
Եվ քաղաքացիները արժանապատվորեն կվերաբերվեն պետականության դեմ ուղղված այս քայլին։
Բաց մի թողեք
«Էլվինա Մակարյան. չկայացած համերգ», որ տեղի ունեցավ 18 տարիներ անց․ Լուսանկար
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար