Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե հայ հասարակության մեջ գենդերային խտրականություն չկա։
Նա որպես օրինակ է բերել նաև այն հանգամանքը, որ ուսուցիչների 90%-ից ավելին կանայք են։
«Իմ կարծիքով՝ Հայաստանում գենդերային խտրականություն չկա, բայց կա խիստ անհավասարություն»,- ասել է նա։
Արձագանքելով Պապոյանին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ բացարձակ համաձայն չէ էկոնոմիկայի նախարարի դիտարկումների հետ․ «Մեր խնդիրների մի մասը սկսվում է նրանից, որ մենք մեր խոսքը սկսում ենք այդ բառերով։ Չգիտես ինչու, մեզ թվում է, որ եթե մեր դիմացինը կին է, ուրեմն այդտեղ մենք գենդերազգայուն միջավայր ունենք։ Իրականում այդպես չէ։ Մեր ստերեոտիպերի մի մասն ուսուցանվում է հենց կանանց կողմից, կանանց նկատմամբ ու կանանց դեմ»։
Ըստ Անդրեասյանի՝ կանանց թիրախավորումն ակտիվորեն իրականացվում է այլ կանանց կողմից. «Ոչ թե սեռն է որոշում՝ մարդը գենդերային առումով խտրական է, թե ոչ, այլ այդ մարդու համոզմունքների, դիրքորոշումների, պատկերացումների ամբողջականությունը»։
Անդրեասյանը նաև նշել է, որ դպրոցներում ուսուցիչները մեծ մասամբ կանայք են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում. «Մանկավարժական ոլորտը մեծ մասամբ կանանցով է դպրոցում իրականացվում»։
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները