Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանի՝ «Թուրքիան պահանջել է, որ Ցեղասպանության հարցում ՀՀ իշխանությունը մնա թուրքական իշխանության ծիրում» գրառմանը:
«Ցեղասպանությունը քաղաքական մանրադրամ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է՝ Թուրքիան պահանջել է, որ Ցեղասպանության հարցում ՀՀ իշխանությունը մնա թուրքական իշխանության ծիրում։
Ավելորդ ա ասել, որ իրեն հարգող որևէ մասնագետ նման բաներ չի գրի առանց փաստական, ապացուցողական, տեղեկատվական որևէ հիմքի։
Իսկ պատճառը ակնհայտ է։ Դաշնակները իրենց հարազատ ոճով էլի դավաճաններ են գտել ապրիլի 24-ից առաջ, իսկ սույն թյուրքագետն էլ որոշել է փիառ անել դաշնակների թեզերը։
Հիշեցնեմ՝ սա էն գիտնականն ա, որ ամիսներ առաջ ասում էր՝ Թուրքիայի Անվտանգության խորհուրդը Էրդողանի գլխավորությամբ քննարկում է Բագրատ սրբազանի հարցը։ Պետք է կատարյալ ապուշ լինել նման բան պնդելու համար և նույնքան էլ անպատասխանատու՝ մարդկանց մոլորեցնելու համար։
Գիտնականի անվան տակ դաշնակների փիառ անող նման սուտասանները խայտառակում են գիտությունը։ Բայց դե Ցեղասպանության զոհերի հիշատակը մանիպուլացնողի որ տեղին պետք ա լինի գիտությունը»։

Բաց մի թողեք
Արցախ, այսօր քո տոնը չէ միայն։ Այսօր մեր խղճի դատաստանի օրն է
Ի՞նչ է սա՝ հայ ազգի եւ ողջ աշխարհի, հատկապես ԵՄ առջեւ կատարված խաբեության բացահայտո՞ւմ․ Տիգրան Խզմալյան
Եթե հետո եք հասկացել, որ ձեռնտու չէր երկաթուղին, ինչո՞ւ չեք վերադարձնում, ինչո՞ւ եք պահում «բեռը». Աբրահամյան