Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրազեկում է, որ Ազգային ժողովի կողմից քննարկվող, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որի շրջանակում նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հայտարարագրերի վերջնաժամկետը երկարաձգել, որևէ առնչություն չունի պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև կուսակցությունների ղեկավար մարմնի անդամների կողմից ԿԿՀ ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների հետ:
«ԿԿՀ ներկայացվող հայտարարագրերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով, և 2024 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի մայիսի 31-ն է»,- ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:






Բաց մի թողեք
Ինչ են քննարկել Հայաստանի և Վրաստանի ԱԱԾ տնօրենները
Ռազմական, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով. Պապիկյան. Սանդղակներ
2 տարին 1.5 դարձնելու որոշումն այսօր չի ընդունվել. ՊՆ-ն հերքում է. Տեսանյութ