Այսօր Արմեն Սարգսյանի գրասենյակը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 1915 թ․ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության վերաբերյալ ՀՀ չորրորդ նախագահի խոսքը։
«Ապրիլի 24-ը դարձել է ճշմարտության անպարտելիության վկայություն: Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն մեր կորցրածը՝ կյանքեր, բնակավայրեր, հայրենիք, այլև այն, ինչը դիմացավ ժամանակի փորձությանը՝ մեր արժանապատվությունն ու վերածնվելու կամքը։ Անմեղ զոհերի հիշատակը պարզապես վերք չէ, այն նախազգուշացում է, իմաստություն և վերհառնելու ուխտ»։






Բաց մի թողեք
ԵՄ-ն կարող է օգնել Հայաստանին առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ արտաքին միջամտությունը կանխելու հարցում
Զինծառայողին ինքնասպանության են հասցրել․ Սուրեն Պապիկյանի արձագանքը․ Մանրամասներ
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանը՝ հյուսիսարևելյան սահմանագոտում․ Լուսանկարներ