22/05/2025

Նիդերլանդները սկսել են նախապատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի. Լուսանկար

Նիդերլանդները սկսել են նախապատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմի։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը։

Մոսկվայի՝ անընդհատ աճող ռազմական հզորության առնչությամբ ունեցած իր մտավախությունների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նիդերլանդական ռազմական հետախուզական MIVD գործակալության դեկավար, փոխ-ծովակալ Պիտեր Ռիզնիկը։

Նա խորհուրդ է տվել համաշխարհային հանրությանը ուշադրություն ցուցաբերել հատկապես 26 թվականին։ Նա հնարավոր է համարել Ռուսաստանի հետ բախումը, քանի որ ռուսական ռազմական արդյունաբերական արտադրական հզորությունները շարունակվում են պահպանվել նույն բարձր տեմպերի վրա։

Ռիզնիկն ասել է, որ Նիդերլանդները, ՆԱՏՕ-ի անդամ մյուս պետությունների հետ միասին նախապատրաստվում է՝ Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախմանը։

Պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի