ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ագրեսիվ տեսակի ախտորոշումից հետո։
«X»-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին։
«Քաղցկեղը բոլորիս է վերաբերում: Ինչպես ձեզանից շատերը, ես և Ջիլը սովորել ենք, որ մենք ամենաուժեղն ենք ամենադժվար տեղերում: Շնորհակալություն մեզ սիրով և աջակցությամբ ոգևորելու համար»,- լուսանկարին կից գրել է նա:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։
«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, կարծես, հորմոնալ առումով զգայուն է, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարում։ Նախագահը և նրա ընտանիքը բժիշկների հետ քննարկում են բուժման տարբերակները»,- ասել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը։
82-ամյա Բայդենի հիվանդությունն ախտորոշվել է մայիսի 16-ին՝ միզուղիների հետ կապված խնդիրների պատճառով անցկացված հետազոտության ընթացքում։


Բաց մի թողեք
Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել Թուրքիա մեկնելիս
Լեհաստանը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին այս պայմաններում․ վարչապետ
Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում․ ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ նախարարների երդմնակալությունը. Լուսանկար