ՔՊ-ից վտարված պատգամավորները` ՄԱՍ կուսակցության համահիմնադիրներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, երեկ խորհրդարանում ընդունել են իրենց վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին եւ նրանից ստացել վարչապետի թեկնածուի համար պահանջվող փաստաթղթերը։
«Հրապարակը» գրում է․ Հիմա գնդակը խորհրդարանական ընդդիմության դաշտում է․ նրանք պետք է պատասխանեն` միանո՞ւմ են ՄԱՍԿ-ի նախաձեռնությանը եւ սկսո՞ւմ են իմպիչմենտի գործընթաց: Էդմոն Մարուքյանը, հիշեցնենք, անցած ուրբաթ կապ էր հաստատել Սեյրան Օհանյանի հետ՝ ընդունելություն խնդրել, սակայն «Հայաստան» խմբակցության ղեկավարը խոստացել էր քննարկել` պատասխանել, բայց երեկվա դրությամբ դեռ չէր պատասխանել:
Ասացին՝ նույնը Մամիջանյանն է արել, խոստանալով խմբակցության նիստ անել, քննարկել հարցը։ Հատկապես անհարմար վիճակում են հայտնվել Սերժ Սարգսյանի թիմակիցները, որոնք մեկ շաբաթ առաջ խոստանում էին առանց որեւէ նախապայմանի քննարկել ցանկացած թեկնածուի հարցը եւ նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց։
Հիմա ՀՀԿ-ականները դեմ են Մարուքյանի թեկնածությանը, եւ երեկ մերձհհկական շրջանակներն ակնարկում էին՝ գուցե ՀՀԿ-ն է՞լ թեկնածու առաջադրի, ինչը կնշանակի հետ կանգնել իրենց խոսքից եւ վիժեցնել գործընթացը, քանի որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դեռ կուսակցության համագումարի ժամանակ են հայտարարել, որ չեն համագործակցելու նախկինների հետ` նրանց թեկնածուին չեն պաշտպանելու։
«Էդմոն Մարուքյանը՝ որպես վարչապետի թեկնածու, արդեն հանդիպումներ է սկսել քաղաքական ուժերի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էդմոն Մարուքյանը, ում թեկնածությունն առաջադրել են ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, արդեն սկսել է հանդիպումների շարք արտախորհրդարանական քաղաքական ուժերի և գործիչների հետ։
Մարուքյանը քննարկում է հնարավոր համագործակցությունը՝ նպատակ ունենալով ստանալ աջակցություն իմպիչմենտի վերաբերյալ:
Քննարկումների առանցքում իմպիչմենտի օրակարգն է և անցումային կառավարման ձևավորման հնարավորությունները։
Թե ինչ արդյունք կտան այս բանակցությունները, դեռ վաղ է ասել, սակայն Մարուքյանի ակտիվությունը վկայում է՝ ընդդիմադիր դաշտում նոր վերաձևումների փուլ է մեկնարկում»։
Բաց մի թողեք
Արդար և օրինական ընտրություններ․ Ինչ է դա
Արհեստական խցանումներ Երևանում
Ի՞նչ ակցիա է նախատեսված այսօր, այն ի՞նչ ազդեցություն կունենա