Մայիսի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում գործող հիմնական դպրոցիցներից տուն գնալու ժամանակ Երևանի բնակիչ 9-ամյա աղջկան է մոտեցել անհայտ քաղաքացին, ներկայացել որպես նրա հոր ընկեր և ցանկություն հայտնել ուղեկցել տուն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել այդ տղամարդուն և ճանապարհը շարունակելով հեռացել է։
Ոստիկաները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ այդ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։






Բաց մի թողեք
Ռուսաստանում գնդակահարվում են, բայց չեն ցանկանում պատերազմել Ուկրաինայի դեմ
Զինծառայողին ինքնասպանության են հասցրել․ Սուրեն Պապիկյանի արձագանքը․ Մանրամասներ
Իրանը կարող է «թուրքական փոխակերպման ենթարկվել», Հայաստանին պետք է զգուշանալ