«ՀԱՅՈՐԴԻ» բարեգործական հիմնադրամը տեղեկացնում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժուդեքս Յազիչյանի մայրը` Արմինե Յազիչյանը։
«Ցավով ուզում ենք տեղեկացնել, որ կյանքից անժամանակ հեռացավ մեր սիրելի Արմենուհին՝ 44-օրյա պատերազմի հերոս Ժուդեքսի մայրը, ով պայքարում էր քաղցկեղի դեմ։
Դժվար է խոսքեր գտնել փարատելու ցավը և կորուստը…
Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ում աջակցության շնորհիվ կարողացանք օգնել Արմենուհուն ստանալու անհրաժեշտ բուժումը։
Ձեր շնորհիվ Արմենուհին՝ որպես զոհված հայորդու մայր, իրեն միայնակ չզգաց բաժին հասած դժվարության մեջ»,- նշված է էջում։
Բաց մի թողեք
ՔԿ-ն և գործընկերները Ալեքսանդր Կոչուբաեւին ձերբակալելու ձևի ու բովանդակության մասին
Եկեղեցու դեմ արշավի դադարեցման, քաղբանտարկյալների ազատ արձակման համար համախմբման կոչ ենք անում․ ՀԱԿ
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի