Երևանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիա է իրականացվել։ Կիևյան կամրջից մեծ պաստառ է կախվել Վլադիմիր Պուտինի նկարով և «մարդասպան» գրությամբ։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին ընդառաջ՝ որոշ խմբեր մայրաքաղաքում կազմակերպել են բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում Երևանի որոշ հատվածներում փակցվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով պաստառներ։
ՀՀ ներքին գործերի նախարարության մամլո քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանները հեռացրել են փակցված պաստառները և վերացրել են իրավախախտումը։ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է վարչարարություն։


Բաց մի թողեք
Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել․ դեսպան
Վենսի այցը նշանակալի քայլ է, արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղի. ԱՄՆ դեսպանատուն
Ինչ է իրականում կատարվում Վաղարշապատում․ Ձայնագրություն