ԱՄՆ վարչակազմը չի դադարեցրել Ուկրաինային զենքի մատակարարումը, սակայն ռազմական օգնության նոր փաթեթներ ձևավորելու հնարավորության մասին որոշում դեռ չկա։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։
«Այդ ծրագիրը չի չեղարկվել: Նրանք շարունակում են զենք ստանալ»,- ասել է նա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:
Ռուբիոյին հարցրել են, թե արդյո՞ք Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ է միջոցներ խնդրել Կոնգրեսից Ուկրաինային սպառազինությունների ևս մեկ փաթեթի համար: «Դա այլ որոշում է: Դա իմ որոշելիքը չէ: Սպիտակ տունը պետք է որոշում կայացնի, թե արդյոք գնալ Կոնգրես լրացուցիչ ֆինանսավորման համար: Բայց այն ամենը, ինչ հաստատվել և հատկացվել է Կոնգրեսի կողմից, շարունակում է ուղարկվել», – ասել է պետքարտուղարը:
Բաց մի թողեք
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան
Եկատերինբուրգում ուժայինների «ռեյդ»-ի ժամանակ մահացած եղբայրների մարմինները Բաքու են տեղափոխվել. ինչ է հայտնի. Լուսանկար
«Ամերիկայի կուսակցություն», «վերադարձ Հարավային Աֆրիկա»․ Մասկն ու Թրամփը նորից հեռակա բանավիճել են