Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Հայաստանի վարչապետի դիրքորոշումը հարցեր է առաջացնում խաղաղության նկատմամբ երկրի հանձնառության վերաբերյալ»,- մասնավորապես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:
«Սա նաև հարցեր է առաջացնում, թե ինչու է Հայաստանը, անտեսելով Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերը, ամեն կերպ դա կապում խաղաղության պայմանագրի հետ՝ փորձելով պահպանել այս հնացած մեխանիզմը, որն այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրողություններին։
Հակամարտության լուծման հետ կապված, որը Մինսկի խմբի գործունեության շրջանակն է, Ադրբեջանը պահանջել է այս խմբի լուծարումը։ Այս քայլի հետաձգումը կասկածներ է առաջացնում Հայաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ:
Ինչ վերաբերում է հաղորդակցության ուղիների բացմանը, ապա անարգել տարանցման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը համապատասխանում է տարածաշրջանային համագործակցությանը և տնտեսական ինտեգրմանը և ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես անհարգալից վերաբերմունք Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ»,- ասել է նա։
Հաջիզադեն կրկին խոսել է ՀՀ սահմանադրության փոփոխության և, այսպես ասած, «արևմտյան Ադրբեջանի մասին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղություն ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի է:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, թե որ դեպքում կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ:
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել